Լոնդոնում նորաձևության շաբաթ է․ հյուրերի թվում էին արքայադուստր Դիանայի զարմուհիները
Ժամանց
Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ Richard Quinn-ի նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։
Միջոցառումը, որբ անցկացվում էր Լինդլի դահլիճում, այցելել էին բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ արքայադուստր Դիանայի 32-ամյա զարմուհիները՝ լեդի Էլայզան և Ամելիա Սփենսերը։
Մոդելների թվում ներկայացավ նաև 26-ամյա Ալեսյա Կաֆելնիկովան։ Նա կրում էր նուրբ կանաչ գույնի զգեստ և երկար սև ձեռնոցներ։ Նշենք, որ Ալեսյան կարճատև դադարը հաղթահարելուց հետո կրկին ակտիվորեն զբաղվում է մոդելինգով․ վերջերս նա սկսեց համագործակցել բրիտանական հեղինակավոր Storm Management գործակալության հետ և հրապարակեց նոր տեսանյութ-այցեքարտ։
