«Հեզբոլլահի» նախկին առաջնորդին հուղարկավորել են մահից հինգ ամիս անց (տեսանյութ)
ՏեսանյութերՓետրվարի 23-ին Բեյրութում մեկնարկել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի հրաժեշտի արարողությունը, ով մահացել է հինգ ամիս առաջ։ Այս մասին գրում է Associated Press (AP) գործակալությունը։
Արարողությանը ներկա են եղել ավելի քան 400 քաղաքական և կրոնական գործիչներ արտասահմանից, այդ թվում՝ Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահի գլխավորությամբ:
Անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի դեմ «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին: Լիբանանի զինված ուժերը ռազմական գործողությունների մեջ չեն մտել, թեև հրթիռակոծության են ենթարկվել Լիբանանի սահմանային շրջանը և հարավային Բեյրութը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)