«Սխալ ուղով էի գնում»․ Ալսուն պատմել է ամուսնության ժամանակ ունեցած իր խնդիրների մասին
Ժամանց
Ալսուն բացահայտել է գործարար Յան Աբրամովի հետ իր ամուսնության մանրամասները։ Psychologies ամսագրին տված հարցազրույցում 41-ամյա երգչուհին խոստովանել է, որ երկար տարիներ ճնշել է իր զգացմունքները՝ հետևելով ավանդական ընտանիքի արժեքներին։
«Ես մեծացել եմ մուսուլմանական ընտանիքում, որտեղ տղամարդը գերիշխում է։ Կարծում էի, որ ճիշտ եմ վարվում, բայց իրականում սխալ ուղով էի գնում», - պատմել է նա։ Ալսուն տարիներ շարունակ համբերել է ամուսնու կողմից անհարգալից վերաբերմունքը՝ հույս ունենալով, որ փոխզիջումները կբերեն ներդաշնակությոան։
Սակայն, երբ հասկացավ, որ դա այդպես չէ, նա դիմեց ամուսնալուծության, ինչը շրջապատի կողմից տարբեր արձագանքներ առաջացրեց։
Բաժանումից հետո երգչուհին բախվեց դեպրեսիայի, սակայն հոգեբանը օգնեց վերաիմաստավորել իր կյանքը։
«Հիմա ես գիտակցված եմ մոտենում ցանկացած հարաբերության և այլևս չեմ ուզում ժամանակ կորցնել», — ընդգծել է նա՝ ընդունելով ամուսնալուծության մեջ նաև իր պատասխանատվության բաժինը ։
