Օզիլը որոշել է քաղաքականությամբ զբաղվել
Սպորտ
«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է քաղաքականությամբ զբաղվել։
Ըստ Turkiyenewspaper-ի՝ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը որոշել է դառնալ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու։
Աղբյուրը հավելում է, որ Օզիլը լինելու է իշխող կուսակցության թեկնածուն, որի առաջնորդը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանն է։

