Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է մղել իր թիմին։
sport.ru-ի հաղորդմամբ, մեկնարկային կազմում հայտնված Զախարյանը գոլի հեղինակ է դարձել 12-րդ րոպեին։ Ստանալով գնդակը տուգանային հրապարակի եզրում՝ նա դիպուկ հարված է կատարել մրցակցի դարպասի ձախ անկյունում։
Այս գոլը ռուսաստանցու համար առաջինն էր այս մրցաշրջանում, իսկ երկրորդը՝ «Ռեալ Սոսյեդադում» հանդես գալու ընթացքում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Զախարյանը ժամանակի զգալի հատված բաց է թողել վնասվածքից ապաքինվելու պատճառով։
