Վերսկսվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը
Սպորտ
Ձմեռային դադարից հետո փետրվարի 24-ին կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը։
20-րդ տուրի խաղում փոխչեմպիոն «Նոան» Երեւանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։ Հանդիպումը կմեկնարկի 16:00-ին։
20-րդ տուրի «Շիրակ» - «Արարատ» եւ «Գանձասար» - «Վան» հանդիպումները եղանակային պայմանների պատճառով հետաձգվել էին։
Փետրվարի 25-ին նախատեսված են «Ալաշկերտ» - «Փյունիկ» եւ «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» հանդիպումները։

