Ողբերգական դեպք՝ Երևանում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված բեռնատարում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները իրանական համարանիշներով «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է, ով հանկարծամահ է եղել:

Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)