Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կախված չեն արտաքին գործոններից․ Իրանի դեսպան
Իրան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թեհրան ուղղված է ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։ Ինչպես հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, երկու երկրների միջև գործընկերության կայունության վրա որևէ արտաքին գործոն չի ազդում։ Այս մասին փոխանցում է Euromedia24-ը։
«ՌԴ ԱԳ նախարարի այցը Թեհրան շարունակում է երկու երկրների միջև սերտ համագործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ բարձր մակարդակի երկխոսության խորացման ճանապարհը» -գրել է Ջալալին X-ի իր էջում։
