Արտամետ գյուղի 64-ամյա բնակիչը արգելված որս է իրականացրել
Հասարակություն
Փետրվարի 22-ին Բաղրամյանի համայնքային բաժնի ոստիկանները Արտամետ գյուղի դաշտում նկատել են հրացանով որս անող մի տղամարդու։
Արտամետ գյուղի բնակիչ, Որսորդմիության անդամ 64-ամյա տղամարդը հայտնել է, որ դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ, որոնք «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում են։ Պարզվել է, որ այս տեսակի թռչնի որսն արգելված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
64-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)