Նիդեռլանդները կոչ են անում Եվրոպային միավորվել
Եվրոպան պետք է միավորվի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած նոր մարտահրավերներին արձագանքելու համար։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար Կասպար Վելդկամպը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով Գերմանիայում ընտրությունների արդյունքների մասին՝ նա նշել է, որ արդեն շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։
«Ժամանակն է, որ Բունդեսթագը և Գերմանիայի քաղաքական առաջնորդները կոալիցիա կազմեն»,- ասել է նա:
«Սա պարտադիր չէ, որ վերաբերի միայն ԵՄ-ին և ԵՄ կառույցներին։ Այն վերաբերում է նաև Մեծ Բրիտանիային և այլ երկրներին, որոնք ցանկանում են միանալ մեզ: Մենք պետք է միավորվենք՝ արձագանքելու Թրամփի նոր մարտահրավերներին», - հավելել է արտգործնախարարը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը