Հուսամ՝ կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի մեծ սերը ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ, որն ունեցել է․ Մարջան Ավետիսյան (տեսանյութ)
ՏեսանյութերՍպարապետ Վազգեն Սարգսյանի մայրիկի՝ Գրետա մայրիկի կերպարը ֆիլմում մարմնավորող Մարջան Ավետիսյանը նշում է՝ շատ դժվար է եղել կերտել մի մարդու, ով շատ կարևոր է եղել ոչ միայն Վազգեն Սարգսյանի համար, այլև՝ հայ ազգի։
«Իզուր չէ, որ ասում են՝ Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է։ Եթե Խորեն Լևոնյանին փրկում է արտաքին նմանությունը, իմ դեպքում չափազանց դժվար էր, դիմահարդարների և այլ մասնագետների շնորհիվ ենք փորձել ստանալ կերպարը։ Հուսամ, որ կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի այն մեծ սերը ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ, որն ունեցել է»,-ասաց դերասանուհին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)