Արարատ-Արմենիայի երկու խաղացողներ վարձավճարով հանդես կգան հայկական այլ ակումբներում
Սպորտ
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Դավիթ Բարսեղյանն ու Դավիթ Պետրոսյանը մրցաշրջանը կանցկացնեն հայկական այլ ակումբների կազմում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դավիթ Բարսեղյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Գանձասարում», իսկ Դավիթ Պետրոսյանը՝ «Վեստ Արմենիայում»:
«Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)