Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Անվտանգության ռազմավարությու՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական հերթական պահանջի կատարում. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Հայաստանն ազգային անվտանգության նոր ռազմավարություն է ունենալու։ Վարչապետի որոշմամբ, նախորդ ռազմավարությունն ընդունվել էր 2020 թվականի պատերազմից երկու ամիս առաջ: Հիմա որոշել են այն վերանայել, եւ դրա մշակման աշխատանքները համակարգող հանձնաժողով է ստեղծվել։ Այն ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մի շարք գերատեսչությունների ղեկավարի տեղակալները, ինչպես նաեւ՝  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, ԱԺ պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահները, ԶՈՒ ԳՇ պետը։


Նոր ռազմավարության անհրաժեշտությունը, ըստ ԱԽՔ-ի, առաջացել է Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ «Նախորդ ազգային անվտանգության ռազմավարությունը երբ որ պատրաստվել եւ հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ, նաեւ էդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշակի ժամանակ սպասել ենք, եւ դրանք սպասելուց հետո որոշակի հստակեցումներ ունենալով՝ մենք որոշել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»,- կառավարության վերջին նիստից հետո լրագրողներին ասել էր ԱԽ քարտուղարը:
Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողովի ղեկավար նշանակված Գրիգորյանը, սակայն, չի բացահայտել, թե հատկապես ինչ փոփոխություններ են սպասվում նոր փաստաթղթում, եւ անվտանգության ռազմավարությունն ինչու պետք է փոփոխություններ կրի։ Նոր ռազմավարության մասին անցած ամիսներին հրապարակավ խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Հունվարի 28-ին նա հայտարարեց, որ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով վերջին տարիներին երկրի անվտանգային միջավայրում տեղի ունեցած փոփոխությունները։ Անցած ամառ էլ խորհրդարանում հայտնել էր, որ փաստաթղթի մշակման աշխատանքներն արդեն սկսել են։ Ասել էր՝ ռազմավարության վերաբերյալ շատ էական հարց կա, որ կառավարությունը պետք է պատասխանի՝ արդյոք Հայաստանը որեւէ դաշինքի անդամ պե՞տք է լինի, թե՞ ոչ։ «Օրինակ՝ Հայաստանը պետք է բլոկային երկի՞ր լինի, թե՞ ոչ բլոկային երկիր: Թվում է, թե շատ պարզ հարց է, բայց ես չեմ հավակնի ասել, որ ես էսօր ունեմ համոզմունք էդ թեմայի հետ կապված»,- ասել էր նա։

Մինչդեռ նախորդ ռազմավարությունում շեշտվում է, օրինակ, ՀԱՊԿ-ի նախաձեռնություններին Հայաստանի ակտիվ մասնակցության մասին, նշվում, որ Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելու եւ կազմակերպության արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ։ Ներկայում Հայաստանը, սակայն, սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու հրաժարվում է անդամավճար մուծել։ Պաշտոնական Երեւանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերությունները փչացան 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո։ Հայաստանն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ կառույցը ոչ միայն չի պաշտպանել իր անդամին, այլեւ անգամ պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Բայց անվտանգության ռազմավարությունը փոխելու անհրաժեշտությունն այլ հանգամանքներով է իրականում պայմանավորված` 2020-ի հուլիսին ընդունված փաստաթղթում առանձին գլուխներ կան ցեղասպանության ճանաչման, Արցախի վերաբերյալ։ Հայաստանը ներկայացվում է որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Իսկ ազգային անվտանգության ռազմավարությունները, որպես կանոն, արտացոլում են գործող իշխանությունների ընկալումներն իրենց շրջապատող աշխարհի, արտաքին քաղաքական նպատակների եւ տեսլականների վերաբերյալ: Նախորդ փաստաթղթի արձանագրումներից ոչ մի բան գործող իշխանությունը չի կատարել, արել է ճիշտ հակառակը այն ամենին, ինչի մասին գրել են փաստաթղթում։  Կարելի է ենթադրել, որ անվտանգության ռազմավարության փոփոխությունը եւս իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով` ի հավատարմություն վերջին տարիներին որդեգրած թրքահաճո քաղաքականության: Պարզ է, որ Անկախության հռչակագրի դեմ պայքարող թշնամին պահանջելու է բոլոր հնարավոր եւ անհնար տեղերից ջնջել «Արցախ» բառը, հուր-հավիտյան մոռանալ դրա մասին, ուրանալ ցեղասպանության փաստը, հընթացս էլ ՌԴ-ի դեմ մի քանի բան գրել, որ հայ-ռուսական դաշինքի վերականգնում արդեն անհնար լինի։

Դիցուք՝ նախորդ ռազմավարության փաստաթղթում ամրագրվել էր. «Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից, եւ մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության: Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում: Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած եւ Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: Հայաստանի Հանրապետությունն Արցախի հայության անվտանգության եւ ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է եւ ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին»։

Փաստաթղթում՝ որպես Հայաստանի հիմնարար ազգային շահեր, սահմանված էր 4 նպատակ` Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի անվտանգության ապահովումը, խաղաղության եւ միջազգային փոխգործակցության ամրապնդումը, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովումը, Հայաստանի քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովումը, ինչպես նաեւ երկրի կայուն տնտեսական զարգացումը։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին ռազմավարությունն ընդունվել էր 2007 թվականին։

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված