Բժիշկները կնոջ աչքից երկար որդ են հեռացրել
Այլ
ՌԴ Ուֆայի քաղաքային հիվանդանոցի ակնաբույժները 40-ամյա կնոջ աչքից որդ են հեռացրել, պացիենտը բողոքել է կոպի տակ շարժումներից։ Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն։
Քաղաքի 40-ամյա բնակչուհին եկել է բուժհաստատություն՝ բողոքելով ձախ աչքի ստորին կոպի ուռածությունից և այդտեղ շարժման զգացումից։ Հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերել են ենթամաշկային գոյացություն։
Որոշում է կայացվել վիրահատական միջամտություն իրականացնել, պացիենտի աչքից հեռացվել է երկար որդ և վերականգնվել կոպի ամբողջականությունը։ Կնոջն ուղարկել են ինֆեկցիոն հիվանդանոց՝ մակաբույծի տեսակը պարզելու նպատակով հետագա հետազոտության համար։
