Ինչ են դրել զոհասեղանին Պուտինն ու Թրամփը. Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
ՔաղաքականՌԴ–ն մարտի դաշտում հետզհետե առաջ է ընթանում, նոր տարածքներ գրավում, իսկ Ուկրաինան լուրջ մարդկային ռեսուրսի խնդիր ունի, դրա համար էլ ամիսներ առաջ փոխեցին զորակոչի տարիքը, որպեսզի կարողանան նոր մարդիկ ներգրավել։ Այս մասին Euromedia24-ին ասաց կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն՝ անդրադառնալով ռուս–ուկրաինական հակամարտության շուրջ ՌԴ–ԱՄՆ բանակացություններին։
«Ուկրաինան լուրջ խնդիրներ ունի, և դա Արևմուտքն էլ է տեսնում, իսկ Ռուսաստանը շարունակաբար առաջ է ընթանալու, ինչը մոտ ապագայում կհանգեցնի Ուկրաինայի կապիտուլյացիային։ Հետևաբար Ուկրաինան ստիպված է լինելու այս ընթացքում շատ ծանր որոշումներ կայացնել և այդ որոշումների մեջ, կարծում եմ, կլինի որոշակի տարածքներից հրաժարում»,– ասաց նա։
Ավետիսյանի խոսքով՝ Կիևի համար այս պահին երազելի վիճակ կլիներ գրավված տարածքների ինքնավար կարգավիճակն՝ Ուկրաինայի կազմում, սակայն, ըստ նրա, Մոսկվան հակամարտության այսպիսի ելքին այլևս համաձայն չի լինի։
Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև քննարկումներ կլինեն նաև Հարավային Կովկասի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ