Մոսկվայի օդանավակայանում մատանին չհայտարարագրելու պատճառով՝ ձերբակալել են օտարերկրացուն, ով պատրաստվում էր ամուսնության առաջարկություն անել
Իրավունք
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են 22 միլիոն ռուբլի արժողությամբ մատանիով 60-ամյա օտարերկրացուն։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Ըստ Baza-ի՝ տղամարդը Ավստրալիայից Մոսկվա է ժամանել Դուբայով։ Ստուգման ընթացքում մաքսավորները նրա ուսապարկում հայտնաբերել են Հարի Ուինսթոնի 22 միլիոն ռուբլի արժողությամբ մատանին։
Զարդը պատրաստված է 950 պլատինից և զարդարված է 6 կարատանոց օվալաձև ադամանդով։ Ավստրալացին բացատրել է, որ մատանին նվեր է բերել իր հարսնացուին։ Օտարերկրացին չի իմացել, որ զարդը պետք է հայտարարագրել։
Ինչպես նշում է ալիքը, տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել խոշոր չափերով մաքսատուրքերից խուսափելու հոդվածով։ Նրան կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)