«Կրուտիտների տպավորություն որ չլինի, լսե՛ք ձայնագրությունը». դատավորը նախազգուշացում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին
Իրավունք
Ես ասացի՝ եթե չփոխի իր որակումը, ես ընդհանրապես կա՛մ պիտի գնամ, կա՛մ նստեմ։ Դուք ասացիք՝ հա, ձեր իրավունքն է՝ նստում եք, թե գնում։ Ես տեղափոխվեցի, նստեցի դահլիճի վերջում։ Կառաջարկեի, որպեսզի տպավորություն չստեղծվի ժողովրդական լեզվով ասած՝ «կրուտիտների», ուղղակի լսենք այդ ձայնագրությունը։ Այս մասին դատական նիստին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ռոբերտ Քոչարյա՛ն, ես ձեզ նախազգուշացնում եմ, որ դատավարությունը հայերեն լեզվով ենք անում»,– ասաց դատավոր Սարգիս Պետրոսյանը՝ նշելով, որ Քոչարյանն օգտագործի «կրուտիտ» բառի հայերեն տարբերակը։
«Դատավարության ընթացքում չի կարելի այնպիսի տերմիններ օգտագործել, որով վիրավորանք կհասցվի դատավարության որևէ մասնակցի, այդ թվում դատարանի նկատմամբ»,– հավելեց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)