Որոնք են քաղցկեղի նվազեցմանը նպաստող սովորությունները․ ուռուցքաբան
Գիտություն և Մշակույթ
Քաղցկեղից 100 տոկոսով պաշտպանվելու ուղիներ չկան, բայց դրա զարգացման ռիսկը միանգամայն հնարավոր է նվազեցնել, ասում է ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Euroonco կլինիկայի գլխավոր բժիշկ Անդրեյ Պիլևը, փոխանցում է Lenta-ն։
Նա թվարկել է սովորություններ, որոնք օգնում են նվազագույնի հասցնել քաղցկեղի վտանգը։
Պիլևի առաջին խորհուրդը վատ սովորություններից հրաժարվելն է:
Ըստ նրա՝ քաղցկեղի հզոր սադրիչներն են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդից կախվածությունը և սոլյարին։
Բժշկի խոսքով՝ չափազանց ակտիվ ապրելակերպն ու քաշի վերահսկումը կօգնեն կանխել քաղցկեղը։ Ուռուցքաբանը հիշեցրել է նաև կանոնավոր բուժզննումների կարևորությունը.
Նա ընդգծել է, որ առողջությանը վերահսկելու սովորությունը կօգնի վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ