Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Իրավունք
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց Սամվել Վարդանյանի և ՔՊ–ից հեռացված Հակոբ Ասլանյանի՝ «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները։ Նախքան հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթը, Սամվել Վարդանյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը միջնորդեց Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը հանել։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ դատարանը որոշել է խափանման միջոցներից երկուսը վերացնել՝ գրավն ու վարչական հսկողությունը, սակայն բացակայության արգելքը շարունակում է մնալ։
«Կարծում եմ՝ տրամաբանական որոշում էր, որովհետև վարչական հսկողությունը կիրառվել էր վկայի նկատմամբ ինչ-որ գործողություն անելու ռիսկը հաշի առնելով։ Վկան հարցաքննված, ավարտված է»,- ասաց Մելիքյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)