«Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում «Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Ալաշկերտ»-ին:
«Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկ»-ին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը խաղի 24-րդ րոպեին:«Ալաշկերտ»-ի դարպասը գրավեց Ագդոնը: Երկրորդ կեսի վերջնամասում` ավելացված ժամանակում, «Փյունիկ»-ը երկրորդ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Վարիկան: «Փյունիկ»-ը մրցաշրջանի երկրորդ հատվածը մեկնարկեց հաղթանակով:
«Ալաշկերտ»-«Փյունիկ»` 0:2:Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդն է:Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը:
