«Դա նման է ամերիկյան ատրակցիոնների»․ Յուրիյ Բորիսովը պատմել է Անորա ֆիլմի հաջողությունների մասին
Ժամանց
Յուրա Բորիսովը, որը «Անորա» ֆիլմում իր դերի համար Օսկարի է նոմինացվել, Vanity Fair ամսագրին պատմել է իր հաջողության մասին։ Նա նշել է, որ Հոլիվուդի արագությունները դեռ չի կարող լիովին հասկանալ, բայց շատ ուրախ է, որ այս ամենը տեղի է ունենում «Անորայի» հետ։
Նա նշել է, որ միգուցե մի քանի տարի հետո հասկանա, թե ինչ է տեղի ունենում հիմա, բայց այժմ այս ամենը նման է ամերիկյան ատրակցիոնների։ Բորիսովը խոսել է նաև իր գործընկերուհի Մայկի Մեդիսոնի մասին, ով նույնպես նոմինացվել է Օսկարի։Նա նշել է, որ նկարահանման ժամանակ նրանք շատ են մտերմացել՝ ամեն օր քննարկելով իրենց երազանքները, նպատակները։
Հիշեցնենք, 2025 թվականին Բորիսովը նոմինացվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն երկրորդ պլանի դերակատար» անվանակարգում՝ մրցելով Քիրան Կալկինի, Էդվարդ Նորթոնի, Գայ Փիրսի և Ջերեմի Սթրոնգի հետ։ Օսկարի հաղթողները կհայտարարվեն մարտի 3-ին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ