Համացանցում քննարկում են Սելենա Գոմեսին․ Նրան մեղադրում են Օզեմպիկ օգտագործելու մեջ
Ժամանց
Համացանցում քննարկում են 32-ամյա Սելենա Գոմեսի նոր հայտնությունը ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ժամանակ։ Երգչուհին ներկայացել էր Celine-ի սև զգեստով, որն ուներ բաց ուսեր։ Ցանցում անմիջապես ուշադրություն դարձրին այն բանի վրա, որ Գոմեսը ակնհայտորեն նիհարել է։ Երկրպագուները ենթադրել են, որ Սելենան, որին նախկինում հաճախ քննադատում էին արտաքին տեսքի համար, մասնավորապես՝ նրա մարմնի համար, որոշել է դիմել շաքարախտի դեմ նախատեսված «Օզեմպիկ» դեղամիջոցի օգտագործմանը։ Միաժամանակ ենթադրվում է, որ վերջին տարիներին աստղի քաշի ավելացման պատճառը կարող էին լինել այն դեղամիջոցները, որոնք նա ընդունում էր լուպուսի բուժման համար։ Գոմեսը բազմիցս բողոքել է հարձակումներից։ Հատուկ ուշադրության արժանացել են ոչ միայն նրա արտաքին տեսքը, այլև նրա սիրեկան Բեննի Բլանկոն, իսկ շատերը նրան մեղադրում են իր նախկին սիրելի Ջասթին Բիբերի կնոջը ստորացնելու մեջ։
