«Նվիրում են սեր և ադամանդներ, իսկ հետո փոխվում»․ Ջեննիֆեր Լոպեսը խոսել է տղամարդկանց մասին
Ժամանց
55-ամյա Ջեննիֆեր Լոպեսը, որը մեծ համերգ էր կազմակերպել Աբու Դաբիում, իր ելույթի ժամանակ չկարողացավ զսպել իրեն և կտրուկ արտահայտվեց տղամարդկանց մասին։ Երգչուհու խոսքերը համընկան այն բանի հետ, որ նա և Բեն Աֆլեկը վերջապես պաշտոնապես բաժանվեցին։ Այս իրադարձությունը տեղի ունեցավ Փետրվարի 21-ին։ «Նրանք տալիս են ձեզ հարմարավետություն, և դուք վստահում եք նրանց։ Նրանք սիրում են ձեզ, նվիրում են ծաղիկներ, կոնֆետներ, ադամանդներ, իրենց ամբողջ ժամանակը, և ամեն ինչ այնքան փայլուն ու արևոտ է թվում։ Բայց հետո ինչ-որ բան տեղի է ունենում։ Ես չգիտեմ՝ ինչ, բայց նրանք դադարում են ձեզ հանգստացնել, երբեմն սկսում են ստել։ Նրանք կարծես սկսում են դառնալ ագահներ, մի պահ նրանք շրջվում են 180 աստիճանով և վերածվում են միանգամայն այլ մարդկանց։ <<Զգուշացեք նման տղամարդկանցից», – հայտարարել է Ջեննիֆերը՝ ավելացնելով, որ ինքն անձամբ հանդիպել է նման տղամարդկանց։