«Նա սթափ չէ ոչ թե թմրամիջոցներից, այլ կյանքից»․Ջասթին Բիբերի ներկայացուցիչներ
Ժամանց
Ջասթին Բիբերի ներկայացուցիչները հերքել են նրա մասին տարածված թմրամոլության լուրերը՝ նշելով, որ նա «սթափ չէ ոչ թե թմրանյութերից, այլ կյանքից»: Նրանք հայտարարել են, որ նրա հոգեկան վիճակի մասին կարծիքները «բառացիորեն շինծու են»:
Բիբերը, ըստ ներկայացուցիչների, այժմ կենտրոնացած է ընտանիքի և երաժշտության վրա։ Վերջին տարվա ընթացքում նա հրաժարվել է մի քանի վնասակար հարաբերություններից, ինչպես նաև որոշ մարդկանց հեռացրել իր սոցիալան էջերից։ Նրա անձի նկատմամբ առավել ուշադրություն է առաջացել Փի Դիդիի ձերբակալությունից հետո՝ սեքսուալ հանցագործությունների մեղադրանքով։ Նաև շատ են քննարկվում նրա արտաքին տեսքը և հրապարակային ելույթները,որոնք ել իրենց հերթին հիմք են տալիս ընդունելու, որ նրա և Հեյլի Բիբերի ամուսնական կյանքում խնդիրներ կան։
