Վարդանանց փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Փետրվարի 25-ին` ժամը 23:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած MINI Cooper մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan մակնիշի ավտոմեքենայից երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Nissan մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ