Թրամփն աջակցում է Ռուսաստանի հետ հազվագյուտ հողային ռեսուրսների գործարքին․ Reuters
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտպանում է հազվագյուտ հողային ռեսուրսների հասանելիության վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագրի գաղափարը, հայտնում է Reuters-ը։
«Թրամփը կցանկանար գործարք կնքել ռուսական հազվագյուտ հողերի հասանելիություն ձեռք բերելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը VGTRK հեռուստաընկերության հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Միացյալ Նահանգներին առաջարկել համատեղ աշխատել հազվագյուտ մետաղների ոլորտում, այդ թվում՝ նոր շրջաններում։
Ինչպես հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տնտեսական համագործակցության ռուս-ամերիկյան նախագծերը հնարավոր կդառնան Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելուց հետո։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը ռազմավարական ռեսուրսների զարգացման իր ծրագրերն ունի, սակայն դա համագործակցության բավականին լայն հեռանկարներ է բացում։
