Տղամարդն իր կնոջ «Porsche»-ն նետել է աղբարկղը
Այլ
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում տղամարդը «Porsche Macan» քրոսովերը նետել է աղբարկղի մեջ, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ Այն փետրվարի 14-ի նվեր էր կնոջը, որը վերջինս չի գնահատել:
«Սերգեյը (անունը փոխված է) և նրա կինը՝ Ալլան (անունը փոխված է) այժմ իրենց հարաբերություններում դժվար շրջան են ապրում։ Տղամարդը ցանկացել է իր ընտանիքը փրկել գեղեցիկ նվերով։ Վալենտինի օրը Սերգեյը 3 միլիոն ռուբլով մեքենա է գնել։ Մեքենան վնասված է եղել, ուստի ամուսինն ի սկզբանե նախատեսել էր այն վերանորոգել և մարտի 8-ին տալ կնոջը։ Բայց ի վերջո որոշել է նվիրել՝ վերանորոգելու խոստումով»,- հայտնում է Baza-ն։
Կնոջը դուր չի եկել նվերը և հրաժարվել է վերցնել այն։ Այդ ժամանակ էլ տղամարդը մեքենան «նետել» է աղբարկղը:
Մեքենան արդեն 12 օր է՝ աղբարկղում է, և տեղի բնակիչները լուսանկարվում են դրա հետ։
