Իրանի ԱԳՆ հայտնել է՝ Ինչի մասին են վկայում ԱՄՆ պատժամիջոցները
Իրան
Իրանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանումն անվանել է Թեհրանի հետ բանակցելու ցանկության մասին ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նշելով որոշ ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունները Իրանի հետ շփվելու ցանկության մասին՝ ԱԳՆ ներկայացուցիչը Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների սահմանումն անվանել է այդ հայտարարությունների կեղծ լինելու ամենամեծ ապացույցը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է Իրանի ԱԳՆ-ն, ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը, որոնք խոչընդոտում են Իրանի արտաքին առևտրի զարգացմանը, «հակասում են ՄԱԿ-ի սկզբունքներին, մասնավորապես՝ ազգային ինքնիշխանության և ժողովրդի ինքնորոշման հարգման սկզբունքին»։
