Պետք է կասեցնել պարտվողական հոգեբանությամբ միակողմանի զիջումները․ Հակոբ Տեր–Խաչատուրյան
ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովին կքննարկվեն Արցախի, Հայաստանի և սփյուռքի հետ կապված հարցեր, կուրվագծվեն թուրք–ադրբեջանական ճնշումների կապակցությամբ տարվելիք աշխատանքերը, որպեսզի «Հայաստանը կարողանա շնչել»։ Լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր–Խաչատուրյանը։
«Դժբախտաբար, այս ապազգային իշխանությունների վարած քաղաքականությունը չի օգնում հայության աշխատանքին, քանի որ ազգային գաղափարախոսությունը հակադրում են այսպես կոչված՝ «իրական Հայաստանին», որը մեզ համար անհասկանալի բանաձևում է»,– ասաց նա։
Ըստ նրա՝ ոտնահարվում են ազգային իղձերն ու արժեքները, և պետք է կասեցնել պարտվողական հոգեբանությամբ միակողմանի զիջումները։
«Արցախի հայաթափումից և կորստից հետո հստակ է, որ այս իշխանությունը կեղծ խաղաղության օրակարգով երկիրը տանում է անդունդ։ Եվ մենք մեր ամեն օրինական միջոցներով փորձում ենք իշխանությանը հեռացնել»,– նշեց Խաչատուրյանը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը