Բերդ համայնքի չրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Հասարակություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վարդան Պետրոսյան ԱՁ-ին պատկանող չրի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, Բերդ համայնք)։

Մասնավորապես՝ արտադրական տարածքը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումից, նաև հատակի և պատերի մակերևույթները հեշտորեն չեն լվացվել, անհրաժեշտության դեպքում հնարավոր չեն ախտահանվել և պատշաճ ձևով ցամաքեցվել։
Չրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)