21-ամյա դերասանուհի Միլլի Բոբբի Բրաունը իր տարիքից շատ ավելի մեծ է երևում
Ժամանց
Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում են, որ դերասանուհի Միլլի Բոբի Բրաունը սկսել է ավելի մեծ երևալ իր տարիքից։ Քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Միլին հայտնվեց «Էլեկտրական նահանգ» ֆիլմի պրեմիերային։ 21-ամյա դերասանուհին միջոցառմանը ներկայացել էր փարթամ, ոսկեգույն, մարգարիտներով զարդարված զգեստով։ Նա նաև վերջերս դարձել է շիկահեր՝ փոխելով մազերի գույնը։
Պրեմիերայի համար Միլի Բոբի Բրաունը հավաքել էր մազերը բարձր պոչով։ Սոցիալական ցանց X-ում օգտատերերը զարմացել են դերասանուհու կերպարից և կարծում են, որ այն նրան մեծացնում է.
«Անհարժեշտ էր երկու անգամ ստուգել, որ նա վերջերս դարձավ 21 տարեկան, ոչ թե 40», «Արդեն 30 տարեկանի տեսք ունի», «Կարծում եմ՝ նրան նոր ոճաբան է պետք», – գրում են օգտատերերը։
