Պետական բյուջեից խոշոր գումար է հատկացվել՝ վարչապետի աշխատակազմի սոցցանցի էջերը զարգացնելու համար
Քաղաքական
Հայաստանի հանրապետության պետական բյուջեից 31 մլն 660 հազար դրամ է տրամադրվել վարչապետի աշխատակազմի կողմից առաջարկվող ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերը, յութուբյան ալիքները և սոցցանցային այլ էջերն առաջ տալու համար, այսինքն՝ նոր հետևորդներ հավաքելու, դիտելիությունը բարձրացնելու համար։ Այս մասին գրում է Euromedia24.com-ը։
Գումարը փոխանցվել է «Ար և Արտ» ՍՊԸ-ին։ Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ ընկերությունը պարտավորվում է ամեն հրապարկման համար ապահովել հետևյալ ցուցանիշը՝ առնվազն 100 ներգրավում, առնվազն 5000 անցում հղմամբ, և առնվազն 700 նոր հետևորդ։
Նշենք, որ Փաշինյանը հաճախակի հրապարակում է իր ֆեյսբուքյան էջի դիտումներն ու հպարտանում, որ դրանք աճ են գրանցել, փաստորեն Փաշինյանի սոցցանցային էջերի ռեյտինգը պետական բյուջեի հաշվին է աճում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ