Նորաձության շաբաթ Միլանում․ Մասնակցել են նաև Իրինա Շեյքը և Նաոմի Քեմբելը
Ժամանց
Միլանում՝ նորաձության շաբաթի շրջանակներում տեղի է ունեցել Dsquared2 բրենդի աշնանային հավաքածուի ցուցադրությունը: Պոդիումով անցել է Իրինա Շեյքը, իսկ շոուն փակել է Նաոմի Քեմփբելը: Միջոցառմանը մասնակցել են նաև ռուս մոդել Սոֆյա Սթեյնբերգը, Ամելիա Գրեյը, Ալեքս Կոնսանին, Իզաբելլա Ֆոնտանան, երգչուհի Դոեչին, դերասանուհի Բրիջիթ Նիլսեն և ուրիշներ: Բրենդի հիմնադիրներ՝ երկվորյակներ Դին և Դեն Քեյթենները, ներկայացրել են բազմազան հավաքածու, որտեղ միախառնվել են դիսկո և ռետրո գլամուրի ոճերը՝ համադրելով դրանք մորթե և կաշվե արտադրանքների հետ:
Իրինա Շեյքը պոդիումում հայտնվել է թափանցիկ զգեստով, լայն վերարկուով և մորթե գլխարկով, իսկ Նաոմին կրել է կաշվե բոդի ու բոտֆորտներ: Ամելիա Գրեյը հագել էր թափանցիկ զգեստ՝ փետուրներով, իսկ Սոֆյա Սթեյնբերգը՝ անսովոր կտրվածքով կիսաշրջազգեստ և կապիչներով կոշիկներ:
