Պուտինը ստիպված է լինելու զիջումների գնալ. Թրամփ
ՏեսանյութերՄիացյալ Նահանգները ձգտելու է ապահովել, որ Ուկրաինան հնարավորինս վերականգնի իր կորցրած տարածքները հակամարտության կարգավորման և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի արդյունքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նախարարների կաբինետի առաջին նիստում, որը հեռարձակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ երկու կողմերի համար լավագույն համաձայնության հասնելու համար։ Բայց ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք կփորձենք ապահովել, որ նրանք ավելի շատ տարածքներ վերադարձնեն»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Նախագահը չի հստակեցրել, թե որ տարածքները կարող են ներառվել հնարավոր համաձայնագրի մեջ, սակայն ընդգծել է, որ իր նպատակն է հակամարտությունը դադարեցնել այնպիսի պայմաններով, որոնք ձեռնտու են լինելու երկու կողմերին։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է լինելու զիջումների գնալ, Թրամփը պատասխանել է,- «Նա ստիպված կլինի»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)