Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները հասել են պատմական մաքսիմումին. դեսպան Մկրտչյան

Քաղաքական

Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի և Եվրամիության միջև կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Դեսպան Մկրտչյանն այդ մասին խոսել է Financial Mirror’s -ին տված հարցազրույցում։

Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը հասել է պատմական մաքսիմումի՝ հատկապես ընդգծելով Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերին և վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը։ 

Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի և Կիպրոսի հարաբերություններին, Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվող բանակցություններին խաղաղության պայմանագրի  շուրջ։ 

«Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունները գտնվում են պատմական մաքսիմումի վրա։ Նախկինում երբեք մեր հարաբերությունների մակարդակն այսքան ինտենսիվ, այսքան մտերմիկ չեն եղել։ Մենք ԵՄ-ի հետ ակտիվորեն համագործակցում ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում, որը մեր համագործակցության շրջանակն է, բայց հիմա մենք արդեն խոսում ենք նոր համաձայնագրի միջոցով այդ փոխգործակցությունն ամրապնդելու մասին, որը հիմա քննարկվում է»,- ասել է դեսպանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին։

Այս համատեքստում դեսպանն ընդգծել է վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք վկայում են Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին։ Նա ընդգծել է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ինչպես նաև Եվրոպոլի հետ համաձայնագիրը։  

Տիգրան Մկրտչյանը նաև կարևորել է Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որի մանդատը վերջերս երկարաձգվել է ևս երկու տարով։ Դեսպան Մկրտչյանը նաև նշել է, որ վերջին տարիներին իրականացված տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունը ակտիվորեն աջակցում է երկրի՝ եվրոպական ուղղությամբ գնալու կուրսին։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ հավաքելով խորհրդարանի քննարկմանն օրենքի նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություններ։ 

«Իհարկե, սա շատ աշխատանք, բյուրոկրատիա և ջանքեր է պահանջելու, բայց ո՞վ է ասել, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ Ոչ ոք չի պնդում, որ դա հեշտ է լինելու։  Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը, որքան էլ այն դժվար լինի։ Բայց ես կարծում եմ, որ դա ի շահ հայերի է ու, ընդհանուր առմամբ, ի շահ Հայաստանի բարգավաճման է»,- ասել է դեսպանը։ Խոսելով Կիպրոսի և Հայաստանի հարաբերությունների մասին (խմբ. Տիգրան Մկրտչյանը 2022 թվականի մայիսից մինչև 2025 թվականի փետրվար համատեղության կարգով զբաղեցրել է նաև Կիպրոսում ՀՀ դեսպանի պաշտոնը)՝ դեսպանն ասել է, որ Կիպրոսն ահռելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։

«Մենք մեր հարաբերություններում երբեք մերժումների հետ չենք առնչվել, և դա փոխադարձ է։ Հայաստանը միշտ աջակցել է Կիպրոսին՝ լինի դա երկկողմ, թե միջազգային կամ բազմակողմ մակարդակում»,- ասել է Մկրտչյանը։

Նա հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և  կարող է ընդգծել, որ Կիպրոսը ողջունում է Հայաստանի բարեփոխումների օրակարգը, աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ զարգացում ապահովելու Հայաստանի ձգտմանը, աջակցում է Հայաստանի նախաձեռնություններին՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

«Կիպրոսի գործընկերները ողջունում են հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը»,- նշել է նա։

Դեսպանը հավելել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև շատ կառուցողական և առողջ երկխոսություն կա պաշտպանության ոլորտում։

«Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ այդ գործընթացում՝ կապելով դա նաև Հունաստանի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով պաշտպանության ոլորտում երկխոսության Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարթակի մասին։ Խոսելով Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ դեսպանն ասել է, որ այն նպաստելու է ոչ միայն տարածաշրջանի զարգացմանը, այլ  տարածաշրջանը դարձնելու է յուրատեսակ հանգույց միջազգային մեծ խաչմերուկների համար։

««Խաչմերուկների» ներուժը, եթե դրանք կյանքի կոչվեն, եթե ընդունվեն բոլոր կողմից, հսկայական է։ Բարեբախտաբար, եղել են շատ դրական արձագանքներ՝ ներառյալ Հունաստանից և Կիպրոսից։ Վրաստանն ու Իրանը նույնպես դրական են արձագանքել։ Այնպես որ, արդյունքում մեզ հարկավոր է համոզել մեր գործընկերներին հատկապես Արևելքում, իհարկե, նաև Թուրքիան կարող է դրանում որոշիչ դեր խաղալ։ Եթե բոլորը համաձայնվեն, հրաշալի գաղափար կլինի դրա իրականացումը»,- ասել է Մկրտչյանը։ 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ դեսպան Մկրտչյանը հիշեցրել է, որ պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը կողմերը համաձայնեցրել են։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպումներ են անցկացնում և սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Դեռ շատ աշխատանք կա անելու, որովհետև դեռ սահմանի մի մասն է սահմանազատվել։ Բացի այդ, նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունն է նպաստում խաղաղությանը, սակայն, ցավոք, մենք ադրբեջանական կողմից երբեմն լսում ենք շատ ագրեսիվ և թշնամական արձագանք այդ առաքելության վերաբերյալ, ինչը հարցեր է առաջացնում»,- մանրամասնել է Տիգրան Մկրտչյանը՝ շեշտելով, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի դեմ ոչինչ չի անում, այն ընդամենը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Դեսպանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու հարցում կարևոր են քաղաքական կամքը և կողմերի միջև վստահության ամրապնդումը։

«Կկարողանա՞ արդյոք Ադրբեջանը իր մեջ բավականաչափ ուժ գտնել, որպեսզի առաջ շարժվի, կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ստորագրել խաղաղության պայմանագիրը, մի կողմ թողնել իր ագրեսիվ և թշնամական հռետորաբանությունը»,- ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանից հնչող թշնամական հռետորաբանությունն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին կառուցողական չեն և չեն օգնում խաղաղ գործընթացին։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության դիրքորոշումն է խաղաղության պայմանագրին հավատարիմ մնալը, որքանով դա հնարավոր է։

«Իհարկե, դա նման է տանգոյի, հարկավոր է զուգընկեր ունենալ, որի հետ կպարես։ Եթե մյուս կողմը մշտապես մերժում է, հարվածում է, փորձում է նվաստացնել, դուք երկար ճանապարհ չեք գնա։ Այնպես որ, մենք էլ պետք է զգույշ լինենք»,- ընդգծել է դեսպանը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու իրավունքը կասկածի տակ դնելու փորձերին՝ դեսպանն ասել է, որ Հայաստանը պաշտպանական ռեֆորմներ է իրականացնում, և երկիրը լիարժեք սուվերեն իրավունք ունի դա իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ դա յուրաքանչյուր պետության ղեկավարության իրավունքն ու պարտականությունն է՝ ապահովել իր ժողովրդի անվտանգությունը։ Եվ այդ նպատակի համար յուրաքանչուր պաշտպանական համակարգի ձեռքբերումը յուրաքանչյուր երկրի անքակտելի իրավունքն է։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված