«ԵՄ-ն վերածվում է խորհրդային ճամբարի». լեհ քաղաքական գործիչը՝ Գեորգեսկուի ձերբակալության մասին
Լեհաստանի նախկին գլխավոր դատախազ և «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայիս պատգամավոր Զբիգնև Զիոբրոն մեկնաբանել է ռումինացի քաղաքական գործիչ Կալին Գեորգեսկուի ձերբակալությունը։
Զբիգնև Զիոբրոն իր միկրոբլոգում գրել է.
«Սա «ժողովրդավարական» և «լեգիտիմ» Եվրամիության իրական դեմքն է, որտեղ կարող են կառավարել միայն աջ կուսակցությունները, որոնք լիցենզավորված են Բրյուսելի կողմից։ Իսկ եթե ընտրությունները փոխում են իշխանությունը, դրանք չեղյալ են հայտարարվում։ Իսկ հաղթանակած ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին բանտ են նստեցնում»։
Լեհ պատգամավորի խոսքով՝ «ԵՄ-ն վերածվում է խորհրդային ճամբարի, որտեղ մտրակներով վերահսկիչները չեն հրաժարվի իշխանությունից»։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը