Մի հատ հանգստացի՛ր, սխալ հարցադրումներով ես ինձ մոտեցել․ Քոչարյանը՝ լրագրողին
Քաղաքական
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, արձագանքելով հանձնաժողովի զեկույցի եզրակացության վերաբերյալ լրագրողի հարցին, թե այն երբ պատրաստ կլինի, քանի որ ինքն է ժամկետները նշել, ասաց.
«Խանգարում եք ինձ։ Մի հատ հանգստացի՛ր, Հռիփսիմե Ջեբեջյան, սխալ հարցադրումներով ես ինձ մոտեցել, հանգստացի՛ր, հանգստացա՞ր: Հիմա մի քիչ ավելի սրացումներ կան, լսի՛ր: Էդ բոլոր հարցերի պատասխանները չի շրջանցվելու իմ հնչեցրած ժամանակային և ոչ ժամանակային միջավայրում։ Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը տեսնելու եք, ականատես եք լինելու: Ես ժամկետների գործընթացի մասին եմ խոսել, բայց լիագումար նիստերի օրակարգ կմտնի այն ժամանակ, կլինի փակ նիստում: Զեկույցին կծանոթանաք՝ ըստ գործող ընթացակարգերի»,– ասաց նա՝ լրագրողին:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ