Իվետա Մուկուչյանն ու Արկադի Դումիկյանը հանդես կգան զուգերգով
Ժամանց
Իվետա Մուկուչյանն ու Արկադի Դումիկյանը հանդես կգան զուգերգով․ այս մասին պարզ է դառնում Արկադի Դումիկյանի ինստագրամյան հրապարակումից։ Երգիչը կիսվել է իրենց զուգերգի տեսահոլեվակի թիզերով։ Երգը կոչվում է «Կինոյի պես», սակայն թիզերից պարզ չէ, թե ինչ ժանրում է լինելու։
Տեսահոլովակը դրամատիկ կադրեր է ցուցադրում երգիչների մասնակցությամբ։ Դումիկյանը հայտնել է, որ այն հասանելի կլինի շուտով։
