«Ես ասել եմ այն, ինչ բոլորն են մտածում»․ Ավետ Բարսեղյանը՝ Սոնա Շահգելդյանի մասին
Ժամանց«Ռանդևու» հաղորդման հյուրն Ավետ Բարսեղյանն էր։ Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ «Հենց այնպես» հաղորդման շրջանակներում Սոնա Շահգելդյանի մասին Ավետ Բարսեղյայնի հնչեցրած արտահայտություններին։
«Ես ձերբազատված եմ մեկնաբանություն անողների վախից: Այն էներգիան, որը ծախսում եք, շատ շնորհակալ եմ դրա համար, որովհետև ձեր յուրաքանչյուր անդուր հայհոյանք իմ ժպիտն է, իմ վառելիքն է:
Սոնայի ընտանիքը, որ նույն օգտահաշվից գրում էր ինձ ու երեխայիս, ասեմ, որ շատ հանդարտ եմ վերաբերվում թե՛ Սոնա Շահգելդյան երգչուհուն, թե՛ անձին: Իսկ ինչ ասել եմ, նույն կերպ մտածում եմ, վստահեցնում եմ»,- ասել է նա:
