Մեր վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով
Մոսկվան Ռուսաստանի անբաժանելի մասն է համարում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի շրջանները։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն տարածքները, որոնք մտել են Ռուսաստանի Դաշնության կազմ, ամրագրված մեր երկրի Սահմանադրությամբ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են։ Սա բացարձակապես անհերքելի փաստ է, անվիճելի փաստ է», - ասել է Կրեմլի խոսնակը։ Նա նաև հավելել է, որ ոչ ոք չի ակնկալում հեշտ և արագ լուծումներ Ուկրաինայում:
«Ոչ ոք չի ակնկալում, որ որոշումները հեշտ և արագ կլինեն։ Մեր օրակարգում առկա խնդիրը չափազանց բարդ է և բարձիթողի վիճակում է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը