Գեղասահորդ Միքայել Սալազարյանը մասնակել է Աշխարհի առաջնությանը
Սպորտ
Փետրվարի 25-ին Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում անցկացվող Պատանեկան Աշխարհի Առաջնությանը մասնակցել է Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ` Միքայել Սալազարյանը։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից հայտնում են, որ Աշխարհի Առաջնությանը մասնակցում են բոլոր երկրների լավագույն մարզիկները և միայն այն դեպքում, եթե միջազգային վարկանիշային մրցաշարերին կարողացել են հավաքել համապատասխան տեխմինիմումը։
«Միքայելը այդ լավագույն գեղասահորդներից է։ Ցավոք կան մարդիկ Հայաստանում, որոնք աշխատում են գեղասահքի ոլորտում, բայց չեն հասկանում այս մրցաշարի լրջությունն և չեն գնահատում մեր մարզիկի կատարած աշխատանքը։
Շնորհավորում ենք Միքայելին պատշաճ ելույթի կապակցությամբ։ Համոզված ենք, որ ամեն հաջորդ մեկնարկը կբերի նրան ավելի բարձր միավորներ»,- նշել են Գեղասահքի ֆեդերացիայից։
