Տրանսգենդեր դերասանուհի Հանթեր Շեֆերի սեռը փոխվել է նրա անձնագրում Թրամփի հաղթանակից հետո
Այլ
Ամերիկացի տրանսգենդեր դերասանուհի Հանթեր Շեֆերը, որը հայտնի է «Էյֆորիա» սերիալում իր դերով, TikTok-ում կիսվել է, որ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի մեկնարկից հետո ստացել է փոխված սեռով անձնագիր։
Շեֆերը կորցրել է անձնագիրը Բարսելոնայում նկարահանումների ժամանակ։ Դերասանուհին դիմել է նոր փաստաթղթերի համար և խնդրել, որ իր անձնագրում նշված լինի իգական սեռ։ Սակայն նրա խնդրանքը մերժվել է։
Դա պայմանավորված է նրանով, որ իր պաշտոնավարման առաջին օրը Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը պահանջում է ճանաչել միայն ծնված անձի սեռը: Շեֆերի դեպքում դա արական սեռն է: Դերասանուհու անձնագրում նշվել է համապատասխան սեռը։
«Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ է փոխվել [թղթային աշխատանքների] ձևավորման առումով, բայց սա առաջին անգամն է ինձ հետ պատահում այն բանից հետո, երբ փոխեցի իմ սեռը», - նշել է կինոաստղը։
Նա հավելել է, որ «թքած ունի» իր անձնագրում դրված կնիքի վրա, բայց դա, ըստ Շեֆերի, «մի քիչ ավելի է դժվարացնում կյանքը»։ «Ես պատասխան չունեմ, թե ինչ անել սրա հետ, բայց կարծում եմ, որ կարևոր է կիսվելը», - խոստովանել է նկարիչը:
