Հասարակությունը պետք է ճնշի, որ ԱԳՆ-ն հիշի, որ ինքը պիտի աշխատի՞․ Մամիջանյան (տեսանյութ)
Քաղաքական«Այն խողովակները, որ ինձ համար տեսանալի են, դրանցով աշխատանքը կամ շատ չնչին է, կամ բացակայում է»,-ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խոսելով Հայաստանի կառավարության, ԱԳ նախարարության՝ Բաքվում գտնվող գերիների, պատանդների ազատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց՝ սիրում է աշխատանը գնահատել արդյունքներով, իսկ արդյունքները զրոյական են։
«Այսօր ԱԳՆ տարածած հայտարարությունը պահանջներ ներկայացնելու ներկայացնելու տեսանկյունից ինձ համար անհասկանալի լեքսիկոնով էր գրված, ավելի շատ նման էր փաստերի արձանագրման։ Եվ ամենակարևորը, տղեք, ո՞ւր էիք, քանի՞ օր է անցել, ինչի՞ է դա նոր արվում, ուրեմն հասարակությունը պետք է ճնշի, որ ԱԳՆ-ն հիշի, ինքը պիտի աշխատի՞»,-ասաց Մամիջանյանը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին