Microsoft-ը պատրաստվում է փակել Skype-ը
Այլ
Ամերիկյան Microsoft ընկերությունը պատրաստվում է այս տարվա մայիսից փակել Skype-ը։ Այս մասին հայտնում է XDA Developers պորտալը։
Skype-ի փոխարեն օգտատերերին կառաջարկվի օգտվել Teams հավելվածից։
Օգտատերերից մեկը Windows-ի համար Skype-ի վերջին նախադիտման տարբերակում նկատել է հաղորդագրություն. «Մայիսից Skype-ն այլևս հասանելի չի լինի: Շարունակեք զանգահարել և զրուցել Teams-ում»:
Ինքը՝ Microsoft-ը, դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
