Իլոնը ստեղծված չէ քաղաքականության համար․ Մասկի հայր
Իլոն Մասկի հայրն ասել է, որ իր որդին «ստեղծված չէ քաղաքականության համար»: Այս մասին հայտնում է Independent-ը։
Մասկի հայրն ասել է, որ որդու հանդգնությունը թույլ չի տա շփվել հասարակության հետ:
Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, ելույթ է ունեցել Al Arabiya News-ի Global News Today ծրագրում, որտեղ նրան հարցրել են, թե արդյոք իր որդին մտածում է Թրամփի երկրորդ ժամկետից հետո նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:
«Իլոնը ստեղծված չէ քաղաքականության համար։ Քաղաքականությունն այն տեղն է, որտեղ պետք է գործ ունենալ բոլորի հետ՝ անհավանական խելացիներից մինչև ոչ այնքան խելացիների։ Եթե դուք չեք կարող դա անել, մի զբաղվեք քաղաքականությամբ», - ասել է Էրոլ Մասկը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին