Թրամփը Զելենսկիին ասել է, որ առանց ԱՄՆ-ի ինքը հաղթաթուղթ չունի Ուկրաինայի բանակցություններում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց անհարգալից է անվանել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները՝ նշելով, որ առանց Վաշինգտոնի Կիևը հաղթաթուղթ չունի Ռուսաստանի հետ բանակցություններում։
«Դուք վատ վիճակում եք: Դուք ոչ մի խաղաթուղթ չունեք: Մեզ հետ դուք կունենաք քարտեր, բայց հենց հիմա, առանց մեզ, դուք ոչ մի քարտ չունեք»,- Интерфакс-ի փոխանցմամբ՝ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Զելենսկու քննադատական մեկնաբանություններն ամերիկյան վարչակազմի հասցեին «չափազանց անհարգալից են»։
Նա ասել է, որ Զելենսկին «իրավունք չունի ԱՄՆ-ին ասելու, թե ինչ կզգա ապագայում»՝ կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ։
«Մենք փորձում ենք լուծել խնդիրը»,- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով ուկրաինական հակամարտությունը։
Շարունակելով քննադատել Զելենսկին՝ ԱՄՆ նախագահը մեղադրել է նրան «Երրորդ համաշխարհային պատերազմի հետ սիրախաղի մեջ»։
Ուկրաինայի առաջնորդին քննադատել է նաեւ հանդիպմանը ներկա ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Զելենսկին պետք է ավելի շատ երախտագիտություն զգա Վաշինգտոնի ցուցաբերած օգնության համար։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
