Չէր կարելի ներկայանալ նույն շապիկով և քարոզչական խոսույթով, եթե միջուկային գերտերության նախագահ չես. Վարդան Ոսկանյան
Զելենսկին կրկին հայտնվել էր մի սենյակում, որտեղ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո միայն սենյակն էր նույնական այն ամենի հետ, ինչ եղել էր նախկինում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Օվալաձև աշխատասենյակում երեկ տեղի ունեցածը դասական օրինակներից էր, թե ինչպես չի կարելի վարել դիվանագիտություն։ Զելենսկին կրկին հայտնվել էր մի սենյակում, որտեղ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո միայն սենյակն էր նույնական այն ամենի հետ, ինչ եղել էր նախկինում։ Նման պայմաններում չի կարելի ներկայանալ նույն շապիկով, նույն լուսանկարներով, նույն դեսպանով և նույն քարոզչական խոսույթով, եթե առնվազն միջուկային գերտերության նախագահ չես»,-գրել է նա։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին