ԱՄՆ-ը չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայում զինված հակամարտությունը. Սպիտակ տուն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ շարունակել ֆինանսավորել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունը։
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հիմնական նպատակը խաղաղ բանակցություններն են։
«Մենք չենք պատրաստվում պարզապես անդորագրեր գրել այն պատերազմի համար, որն ընթանում է մեզնից հեռու՝ առանց իրական, տևական խաղաղության ակնկալիքի»,- ասել է բանախոսը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ նման խաղաղ համաձայնագրի կնքումը պահանջում է փոխզիջում, որը կներառի երկու կողմերից զիջումներ։
«Նախագահ Թրամփը խաղաղություն է ուզում։ Բայց որպեսզի բանակցություններ տեղի ունենան, երկու կողմերն էլ պետք է նստեն սեղանի շուրջ և երկխոսեն: Լավ գործարքի դեպքում երկու կողմերն էլ սովորաբար հեռանում են մի փոքր դժգոհ: Վոլոդիմիր Զելենսկին դա չի հասկանում»,- բացատրել է Լևիտը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)