Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Որոշ խոսացող գլուխներ «Սերժին մերժելով» չհասկացան, որ դա Հայաստանի դեմ իրականացված օպերացիայի փուլ է․ Արմեն Աշոտյան

Հրապարակումներ

Ներընդդիմադիր զարգացումներին վերաբերող վերջին հոդվածիցս հետո ուրախ եմ փաստել, որ մեր գործընկերները նույնպես վերադարձրեցին քննարկումները բովանդակային և փաստարկային դաշտ, առնվազն ֆլագման մեդիայի, ֆլագման հաղորդմանը, A մակարդակի հյուրի ձևաչափով։

Նրանք ճիշտ են հասկացել նաև այն հանգամանքը, որ բովանդակային քննարկումների իմաստով հարկ չկա կաշկանդվելու իմ՝ կալանավորված լինելու հանգամանքով, քանզի տվյալ պարագայում ես «զենք» եմ դիտարկում արգումենտացված պնդումները, այլ ոչ թե դրանք ներկայացնելու ձևաչափերը։  Իհարկե, եթե կարողանայի անձամբ և եթերում բարձրաձայնել տեսակետներս, ապա կուժաղացնեին դրանց էմոցիոնալ տպավորությունը, բայց ոչ ասելիքի խորությունը։

Շնորհակալ եմ զուգահեռաբար ինձ ուղղված ազատության մաղթանքների համար, մանավանդ, որ ժամանակին, ազատության մեջ գտնվելով, փակ ձևաչափերով քանիցս քննարկել եմ այս՝ իրար չհարվածելու  թեման՝ երկրորդ նախագահի պատկան ներկայացուցիչների հետ։

Էպիստոլյար ժանրի կանոններին համապատասխան այս ներածությունից հետո թույլ տվեք անցնել բուն ասելիքին, որը, ընթերցողի գործը հեշտացնելու համար, կներկայացնեմ մեր գործընկերների կողմից առաջ քաշվող թեզերի ժամանակագրական վերլուծությամբ։

Եվ այսպես։

1. 1998-2008 թվականներ։ Երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածն, անշուշտ, լի է ոչ միայն դժվարություններով, մարտահրավերներով, մեզ բաժին հասած ողբերգական իրադարձություններով, այլև դրանք հաղթահարելու, Հայաստանի արտաքին, անվտանգային, պաշտպանական, տնտեսական ոլորտների հաջողությունների պատմություններով, որոնց բաղկացուցիչ և կարևոր մաս է կազմել նաև Հանրապետականը։ Որպես երկրորդ նախագահի քաղաքական հենարան՝ այդ տարիների կառավարության ղեկավարների (Վազգեն Սարգսյան և Անդրանիկ Մարգարյան), անվտանգային և քաղաքական առանցքային պատասխանատուների (Սերժ Սարգսյան) հանգուցային դերակատարությամբ։ Որպես թե՛ 1998-ի, թե՛ 2003-ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի առաջադրման և հաղթանակների հուսալի դաշնակից։ Ուստի, երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների հաջողությունները, որոնց մասին միակողմանիորեն այդքան սիրում են հիշեցնել մեր գործընկերները, ինչպես նաև հանրության կողմից առ այսօր բարձրաձայնվող խնդիրները, նաև մերն են։

2. 2008-2018 թվականներ։ Մեր գործընկերների փորձերը՝ այդ ժամանակահատվածը ներկայացնել որպես երկրորդ նախագահի՝ քաղաքականությամբ չզբաղվելու, ու, միևնույն է, մեր կողմից թիրախավորվելու տարիներ, մեղմ ասած, իրականության հետ աղերս չունեն։

Եվ այստեղ ամենաուժեղ փաստարկը հենց երկրորդ նախագահի՝ տարիներ առաջ արած հայտարարությունն էր առ այն, որ նա չի պատրաստվում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն։ Ասեց և արեց: Այդ 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանի ներկայաթյունը շեշտված էր Հայաստանի քաղաքական կյանքում և այն հիմնականում ուղղված էր հենց նախագահ Սարգսյանի քաղաքականության դեմ։ Այդ մասին էին տարբեր առիթներով արված իր հրապարակային հայտարարությունները, այդ տարիներին իր հետ շաղկապվող քաղաքական որոշ ուժերի ընդդիմադիր ակտիվությունը, այդ քարոզչական թելը թելող, Նիկոլի ՀԺ-ից ոճով, զրպարտություններով և շանտաժով չտարբերվող մի շարք կայքերի թունավոր հակաքարոզչությունը Սերժ Սարգսյանի և Հանրապետականի դեմ: (Ի դեպ, երկրորդ նախագահին սատարող այդ կայքերից մեկում աշխատած, երրորդի դեմ անզուսպ լեղարձակող գրչակներից մեկն այսօր զբաղեցնում է ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնը։ (Совпадение? )

Ավելին, 2011 թվականի սեպտեմբերին նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ չի բացառում ակտիվ քաղաքականություն իր վերադարձը։  Իսկ գուցե բուրժուադեմոկրատական հեղափոխություն անող, երրորդ նախագահի դեմ ագրեսիվ գործողություններ նախաձեռնած եռյակում  նախագահ Քոչարյանի հետ այդ ժամանակ ասոցացվող երկու կուսակցությունների ներկայությունը նույնպե՞ս պատահականություն էր։ Ի մի բերելով այս ժամանակահատվածը՝ ափսոսանքով փաստեմ, որ այդ ընթացքում ապատեղեկատվության և հակաքարոզչության մակարդակը առնվազն  թույլ չի տալիս մեկ կողմին ներկայանալ որպես «թիրախ» կամ «զոհ»։

3. 2018-ի մարտ-մայիս։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ փաստացի բաց խոստովանեցին, որ «Սերժն ա բերել Նիկոլին» կեղծ պնդումը և դրա հետևողական տարածումը իրենց աշխատանքային կաբինետներից է իրականացվել։ Մենք էլ զարմանում էինք, թե որտեղի՞ց այդ միֆը մեյդան եկավ ու դեռ միամտաբար քննարկում այդ հարցը մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Պատկերացնում եմ, թե հոգու խորքում ոնց էին զվարճանում իմ միամտության վրա։ Ուզում եմ անկեղծորեն հասկանալ, թե ինչո՞ւ է այդ կեղծ և նենգ հակաքարոզչությունն ուղղվել մեր դեմ, ո՞րն էր մեջքից մեզ խփելու նման կասկածելի հնարքի շարժառիթը։ Չէ՞ որ մեր գործընկերներից շատերը իրենց, ոչ թե Սարգսյանի կամքով էին 2018-ին հայտնվել «Սերժ մերժողների» էքզալտացված շարքերում։ Չէ՞ որ այդ ժամանակ նրանք չէին խորշում Նիկոլի ձեռքերով երրորդ նախագահին պաշտոնանկ անելու շանսից։ Չէ՞ որ դա փաստացի իրենց կողմից այդքան երկրպագվող գեոպոլիտիկ կենտրոնի սրտով էր։

Ի վերջո, մենք ի՞նչ մեղք ունեինք, որ «Սերժին մերժելուց» հետո նրանք չկարողացան «պերեխվատ» անել «հեղափոխությունը»։ Որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրադարձություններն իրենց ուզած սցենարով չգնացին։ Որ 2018-ի մայիսի 1-ին Հանրապետականի՝ ինքնազոհաբար Նիկոլին դեմ քվեարկելու շնորհիվ  ժամանակ շահելուց նրանք չօգտվեցին։ Որ հայտնի մայրաքաղաքում կարծեցին, որ ոչինչ, Նիկոլի հետ էլ լեզու կգտնեն, а куда он денется՝ սկզբունքով։

Ձեր որոշ խոսացող գլուխներ անգամ Արցախի կորստից հետո պնդում են, որ «Սերժին մերժելը ճիշտ էր, Նիկոլի վարչապետությունն էր սխալ»՝ ինքնախաբեությամբ և գոնե ռետրոսպեկտիվ չհասկանալով, որ դա Հայաստանի դեմ իրականացված օպերացիայի նույն փուլերն էին։

Ի դեպ, այդ օրերին նախագահ Քոչարյանի կողմից արտահայտված և բրենդային դարձած ձևակերպումը, թե «իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեն Փաշինյանին»՝ հիշու՞մ եք, երբ է արվել։ Ասեմ. 2018-ի ապրիլի 29-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից 6 օր անց։ Կարո՞ղ եմ հարցնել. եթե դեմ էիք Սարգսյանին պարտադրվող հրաժարականին, ինչո՞ւ մինչ այդ հանրային սատարում չդրսևորվեց։

4. 2021-ի արտահերթ ընտրություններ։ Այս ժամանակահատվածին վերաբերող ռետրոսպեկտիվ գնահատականները նույնպես զարմանք առաջացրեցին ինձ մոտ։ Նախ, 2026-ի ընտրություններով հաղթել-չհաղթելու հնարավորությանը անդրադառնալ և 2021-ին նույն պատմության վերագնհատումը իրականացնել «Հանրապետականը երկու անգամ պարտվել է» թեզով՝ ընդհանրապես համոզիչ չէ, որովհետև ո՛չ 2018-ին, ո՛չ էլ 2021-ին Հանրապետականը ընտրություններով ոչ հաղթանակ է խոստացել, ոչ էլ իրատեսական է համարել այն։

Ավելին, հիշեք, խնդրում եմ, որ երբ դուք ուզում էիք գնալ ընտրությունների, իսկ մենք դեռ ձեզ խնդրում էինք դա չանել, ձեր ճամբարից սկսեցիք մեզ մեղադրել, որ ձեզ իբր մենակ ենք թողնում, որ իբր Նիկոլի դեմ վախենում ենք գնալ, որ իբր Նիկոլին հեռացնելուն դեմ ենք։ Ես 100 տոկոսով գիտեմ, որ վերջին պահին կայացված ՀՀԿ-ի որոշումը՝ մասնակցել այդ ընտրություններին (ինչին ես, մեկ է, դեմ եմ քվեարկել) ամբողջությամբ ընդունելի է եղել երկրորդ նախագահի կողմից։ Իսկ հիմա էլ մեզ ասում էք, թե «խանգարեցինք ձեր մաթեմատիկայի՞ն»։ Էդ ո՞նց։ Որ մենք չմասնակցեինք, դուք հաղթելո՞ւ էիք Նիկոլին։ Չէ՞ որ նույն երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ասաց, որ մեր հիպոթետիկ միավորումից սիներգիա չի լինի, որ մեր և ձեր ընտրողները մի մասով տարբեր են, որ մեր ձայների մի մասը ձեզ անհասանելի է (և հակառակը):

Ուստի, տղերք ջան, դուք ձեզանից խոսացեք. մենք վատն ենք, «նախկին» ենք, 2 անգամ պարտվել ենք ընտրություններում, «Նիկոլ ենք բերել», «ձեզ խանգարում ենք»… Հիմա որ մենք վերանանք, մահանանք, բանտարկվենք, լռենք, դուք ընտրություններով Նիկոլին հաղթելո՞ւ եք…

2026-ի մասին հիմա էլ չեմ գրում։ Կրկնեմ, նախագահ Քոչարյանը մինչ ասուլիսը լավ գիտեր նախագահ Սարգսյանի և Հանրապետականի մոտեցումները։ Իսկ կարո՞ղ է, այդուհանդերձ, մեր, ժամանակին՝ պրոդրոմալ, իսկ հիմա՝ ակտիվ մանիֆեստացվող տարաձայնությունների պատճառը ա՞յլ տեղ է։ Կարո՞ղ է դրանք գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերից լոկալ դեֆորմացիաների հետևանք է։

Չգիտեմ, մտածելու է…

Հետգրության փոխարեն։  Ցանկացած նորմալ երկրներում, այն էլ՝ փոքր, նախկին նախագահները ազգային հարստություն են։ ԲՈԼՈՐԸ։ Անկախ քաղաքական և գաղափարական տարաձայնություններից։ Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը, թե՛ երրորդը։ Իրենց փորձով, գիտելիքով, կապերով, իմաստնությամբ և ավանդով։ Ու հիմա էլ չմեղադրեք ինձ «լևոնական» լինելու մեջ։ «Բուրժուադեմոկրատական հեղափոխության» ականջը կանչի։ Մանավանդ, որ ՀԱԿ-ի գործընկերներն ինձ համար հարազատ, ձեր ֆլագման մեդիայի տաղավարներում վաղուց ավելի հաճախ են հյուրընկալվում, քան Հանրապետականները։ Ու ես իրենց էլ եմ ունկնդրում։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

01.03.2025

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված