Նույն Հայաստանի պատկերն է՝ «Զելենսկին ստորացավ, Զելենսկին հերոսացավ»․ իրանագետ
Հրապարակումներ
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփ-Զելենսկի-Վենս բանավեճի արձագանքն Իրանի մամուլում. նույն Հայաստանի պատկերն է։ «Զելենսկին ստորացավ, Զելենսկին հերոսացավ»։ Իրանի իշխանամետները մեջբերելով հեղափոխության առաջնորդի հակաամերիկյան խոսքերը, նախագահ Փեզեշքիանին զգուշացնում են, որ եղածից դաս առնի և հանկարծ ինքն էլ Զելենսկու նման ստորացուցիչ պայմաններում չհայտնվի։ Իսկ ԱՄՆ-ի հետ բանակցության կողմնակիցները Զելենսկու դիմադրությունը «պատմական» են որակում»։
